Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կբացվի սերբ գրաֆիկ-նկարչուհի Միրյանա Տոմաշևիչի ցուցահանդեսը

Կբացվի սերբ գրաֆիկ-նկարչուհի Միրյանա Տոմաշևիչի ցուցահանդեսը
30.03.2017 | 13:01

Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ապրիլի 6-ին, ժամը 13:00-ին կբացվի սերբ գրաֆիկ-նկարչուհի Միրյանա Տոմաշևիչի ցուցահանդեսը:

Միրյանա Տոմաշևիչը մասնակցել է անհատական և խմբակային բազմաթիվ ցուցահանդեսների, բիենալեների և տրիենալեների: Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների: Նրա շատ աշխատանքներ գտնվում են տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:


Տոմաշևիչն իր գրաֆիկական աշխատանքներով շարունակում է մնալ մի աշխարհում, որը շուրջ կես դար առաջ կոչվել է գրաֆիկայի Բելգրադյան դպրոց: Նա այդ դպրոցի հիմնասյուն, պրոֆեսոր Բոժիդար Ջմերկովիչի լավագույն սաներից է և նրա գործի շարունակողը: Հավատարիմ մնալով պրոֆեսորի գործին՝ նա ձևավորել է ստեղծագործական մի միջավայր, որում առկա անսահման տարածքն արվեստի գործերին հնչեղություն, ժամանակակից պոետիկա հաղորդելու տեխնոլոգիական նոր միջոց է: Այդ տեխնիկական կատարելության մասին երազել են Բելգրադյան դպրոցի և այլ գրաֆիկ-նկարիչներ, ինչը հաջողվել է միայն որոշ արվեստագետների, որոնց թվում է Միրյանա Տոմաշևիչը:


Ցուցահանդեսը կազմակերպվել է Սերբիայի Հանրապետության հյուպատոսության նախաձեռնությամբ և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի աջակցությամբ:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ